Քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ .Ծաղիկ Վարդանյան/տեսանյութ/
«Քաղկեղով հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ , ոչ վարակիչ հիվանդությունների մասով՝ երկրորդ տեղում է: Մահացությունները կազմում են 21,9 տոկոս»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Բանախոսը նկատեց, որ վերջին շրջանում իրավիճակը կայունանում է և դա պայմանավորվում է կանխարգելիչ և շարունակական հսկողության ծրագրերով:
«Վերջին տարիներին շատ կարևոր են նաև սկրինինգային ծրագրերը , այսինքն վաղ հայտնաբերումը և կանխումը»,-ընդգծեց Ծաղիկ Վարդանյանը:
Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելքիկյանը. « Տարիքի հետ գնալով հիվանդացությունների տոկոսը աճում է : Այսինքն՝ 100 հազար մարդու շրջանակներում քանիսն է հիվանդացել տվյալ հիվանդությամբ: Արյունաբանական , ուռուցքաբանական հիվանդություների համար շատ է կարևորվում հիվանդության ճիշտ ախտորոշումը»:
Նշենք, որ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
Մանրամասները՝ տեսանյութում: