19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայ-հունական գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին: Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի եւ Հայաստանի առեւտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում: 

Այս առումով երկուստեք կարեւորվել է 2013-ի սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ