29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում մեծ ներուժ ունեցող ուղղություն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող  «Օրգանական գյուղատնտեսությանաջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը: Մրցույթին ներկայացվել էր  130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում:

«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաաստնում   մեծ ներուժ ունեցող ուղղություն է և ընդգրկված է գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ: Ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ, և այս ոլորտի ճիշտ կազմակերպման, կայուն որակի և քանակի ապահովման դեպքում հնարավոր է ապահովել հայկական արտադրանքի մրցունակությունն արտասահմանյան շուկայում», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Միջոցառման ընթացքում քննարկվել է նաև Նյուրնբերգում կայանալիք Օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հայկական արտադրանքը ներկայացնելու  հնարավորությունը:

Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերն իր ելույթում ընդգծել է, արդեն 8 տարի իրականացվող ծրագիրն ընթանում է բավական արդյունավետ. եթե 2014 թվականին առկա էին 17 հավաստագրված ընկերություններ, ապա այժմ դրանց քանակը կրկնապատկվել է:  ՕԳԱՆ ծրագրի ղեկավարն ընդգծել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հանրության միայն 20 տոկոսն է տեղյակ  օրգանիկ արտադրանքի և դրա առավելությունների վերաբերյալ: Այս տարվա ընթացքում հանրային իրազեկման տարբեր գործիքների կիրառման շնորհիվ նախատեսվում է շուրջ 15 տոկոսով բարձրացնել հայաստանյան սպառողների տեղեկացվածության  մակարդակը:

Միջոցառման ընթացքում ծրագրի շահառուները համառոտ ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք, մասնավորապես, վերաբերում են մեղրի, չրերի (այդ թվում` թզի և արքայանարինջի չրերի) արտադրությանը, լոբու, ելակի և այլ մշակաբույսերի աճեցմանը, պարարտանյութերի արտադրությանը, վայրի խոտաբույսերի հավաքին և այլն:

ՕԳԱՆ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Այն կնպաստի տեղական և միջազգային շուկաներումհայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգայինաջակցություն:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ, հայ օրգանականմթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցել միջազգային օրգանական տոնավաճառներին:

Փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար նախատեսված հավելյալ աջակցության ծրագրի նպատակն է խրախուսել և աջակցել փոքրֆերմերներին և փոքրածավալ վերամշակողներին ավանդականից անցում կատարել օրգանական գյուղատնտեսության կամ զարգացնել իրենց՝ արդենիսկ գոյություն ունեցող օրգանական արտադրության և վերամշակման կարողությունները:

Նախաձեռնության շրջանակում փոքր ֆերմերներին և փոքրածավալ գյուղատնտեսական մթերք վերամշակողներին կտրամադրվենգյուղատնտեսական ներդրանքներ, առաջնային անհրաժեշտության սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև կտրամադրվի կարողություններիզարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների և խորհրդատվության հնարավորություններ: Յուրաքանչյուր ընտրված դիմորդինտրամադրվող գյուղատնտեսական ներդրանքների և հիմնական սարքավորումների դրամական արժեքը չի կարող գերազանցել 10,000 եվրոն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ