13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե սայթաքում նկատեք, պատրաստ եմ» (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեսնում է քաղաքական կամք՝ ընտրությունները հնարավորինս թափանցիկ և արդար դարձնելու համար: Henaran.am-ի հետ մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը` նախարարն ասաց. «Դեսպանը մեջբերեց ՀՀ նախագահի խոսքերն այն մասին, որ ընտրություններին պետք է կերտենք մեր ապագան, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի»:

Վահան Մարտիրոսյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ տեսանկարահանման հետ կապված պրոբլեմները կխոչընդոտեն ընտրությունների թափանցիկությանը: «Չէի ասի, որ տեսանկարահանումը չի ստացվում: Այն ստացվում է, բայց ոչ ամբողջությամբ», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ դեսպանը երեկ ողջունելի համարեց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:

Սակայն, ըստ դեսպանի, միայն սա բավարար չէ, որ ընտրությունները իդեալական կերպով անցկացվեն, լինեն միանշանակ բաց ու թափանցիկ, դրա համար անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք:  Դեսպանի պնդմամբ՝ կառավարությունը պիտի ձևավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ