27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առաքել Մովսիսյանն ամենաշատն է խախտել

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ամփոփեց իր հնգամյա գործունեության արդյունքներն, ինչպես նաեւ՝ 5-րդ գումարման ԱԺ գործունեությունը: Անդրադարձ կատարվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովին:  Հանձնաժողովը նախորդ 4 տարիների ընթացքում 6 անգամ արձանագրել է պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտում:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց նաեւ, որ հանձնաժողովը 7 անգամ արձանագրել է պատգամավորների էթիկայի կանոնների խախտում, որոնցից 3-ը վերաբերել է ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, մեկը՝ Սամվել Ալեքսանյանին: Նաեւ՝ մեկ որոշում էլ եղել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի վերաբերյալ՝ արձանագրելով էթիկայի կանոնների խախտում.

«Մեր եզրահանգումներից մեկն այն է, որ հանձնաժողովը դարձել է անարդյունավետ գործիք, որին չեն հավատում ոչ պատգամավորները, ոչ քաղաքացիական հասարակությունը, որին լուրջ չեն վերաբերում՝ սա ամենատխուր միտումն է: Սա դրսեւորվում է այն վիճակագրությամբ, որ մի պատգամավորի նկատմամբ 3 որոշման առկայությունն արդեն դրա՝ ոչ մի հետեւանք, ազդեցություն չունենալու ցուցանիշ են»:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ էթիկայի հանձնաժողովի որոշումները վերը նշված պատգամավորների վրա ազդեցություն չեն ունեցել, ինչը փաստում է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ ունեցած արհամարհանքի մասին:

«Նրանք շարունակում են դրսևորել նույն վարքագիծը, որն անհարգալից վերաբերմունք է էթիկայի հանձնաժողովի նկատմամբ: Համակարգը չի կայացել», – ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ