26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նվաստացնում է. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում հետաքրքիր վերադասավորումներ են, Վարդան Հարությունյանը կադրային խնդիր ունի եւ ստիպված դիմում է հին, ժամկետանց մասնագետներին։ Բոլորովին վերջերս նա կրճատել եր հատուկ հանձնարարությունների բաժինը, որը տարիներ ի վեր ղեկավարում էր Արթուր Անտոնյւսնը։ Նա հեռացվել էր պաշտոնից 2015թ. դեկտեմբերին, մութ պատմության արդյունքում։ Հարկայինի աշխատակիցները պատմում էին, որ Անտոնյանն ինչ-որ չարաշահումներ էր կատարել, եւ դրա պատճառով նրան ազատեցին գործից։

Իհարկե, այս ամենը չի խանգարում, որ հարկայինի նախկին երկարամյա աշխատակիցը պետական աշխատողի չնչին աշխատավարձից ունեցած խնայողություններով անգամ գործազուրկի կարգավիճակում շրջագայի աշխարհով մեկ՝ Նյու Յորք, Փարիզ եւ այլն։ ժամանակին Արթուր Անտոնյանի գահընկեցության շնորհիվ հատուկ հանձնարարությունների բաժնի պետի պաշտոնին արժանացած Կարեն Հւսմբարձումյւսնը տեղափոխվել է ներքին անվտանգության վարչության՝ որպես բաժնի պետ։

Այս բաժնում Կարեն Համբարձումյանն ստանձնել է «ռազվեդչիկի» դեր, ստեղծել 37-ականների մթնոլորտ, հերթով կանչում, ստուգում է տեսուչներին, նվաստացուցիչ հարցեր տալիս։ Կարեն Համբարձումյանը համարվում է Գագիկ Խաչատրյանի մարդկանցից եւ հեռացել էր համակարգից նրա հետ միասին՝ չանցնելով անգամ փորձաշրջանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ