Ադրբեջանի պատասխանը դիվերսիան էր
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մեկ օր է անցել Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունից, թե միջնորդները պատրաստվում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել (Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս նախաձեռնության փաստը հաստատել էր). ադրբեջանական բանակն օպերատիվ արձագանքել է իրադարձությունների զարգացմանը՝ դիվերսիոն-հետախուզության փորձ է ձեռնարկել Թալիշի մարտական հենակետերի ուղղությամբ:
ՊԲ-ի փոխանցմամբ, հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել:
Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող. ադրբեջանական կողմից ևս մեկ վիրավոր կա»: