17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը Իրանի արտգործնախարարին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում եւ ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ