Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվարի նպաստը. նախարար
«Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա բազաների ձեւավորումը, տարածքային կենտրոնները այցելությունները մեկ շաբաթ ուշ է սկսվել:
«Բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրեցին բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ իրենց հասանելիք վճարները ստանան»,-ասել է նախարարը:
Արտեմ Ասատրյանը նշել է, որ փետրվարի 4-ից էլ կսկսվեն կենսաթոշակների վճարումները: