Առաջին տիկնոջ «պոռթկումը» /տեսանյութ/
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին։ Ռիտա Սարգսյանը երգի երաժշտության հեղինակն է, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։ Այն կոչվում է «Նամակ մայրիկին»: Երգը կատարում է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 28-ին։
Ամիսներ առաջ Ռիտա Սարգսյանը եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը համատեղ երգ են ստեղծել՝ նվիրված հայ-ադրբեջանական սահմանին արիություն ցուցաբերած տղաների հիշատակին:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ առաջին տիկինը նաեւ աուտիզմով հիվանդ երեխաների համար է երգ գրել։ «Աստծո հրեշտակները երգի խոսքերի հեղինակը դարձյալ Ավետ Բարսեղյանն է: Առաջին տիկինը նաեւ ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաներին նվիրված «Արեւ ենք միասին» երգի հեղինակն է: