01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ