25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոնֆլիկտ Սամվել Կարապետյանի ու Ծառուկյանի միջեւ. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ որոշակի լարվածություն է առաջացել Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ։ Ինչպես Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, այնպես
էլ Սամվել Կարապետյանի սրտով չի եղել վերջինիս մուտքը քաղաքականություն, ինչն էլ իր հերթին առիթ դարձավ, որ Սամվել Կարապետյանն «արագացված ռեժիմով» հայտարարի իրենց կողմից Հայաստանում, այդ թվում հատկապես Լոռիում, կատարվելիք բավականին լուրջ ներդրումների մասին։

Երբ կլինեն այդ ներդրումները՝ հարցրինք լավատեղյակ աղբյուրին։ «Կարծում ենք՝ արդեն մարտ ամսից»։ Ի դեպ, մեր զրուցակիցը չբացառեց նաեւ, որ այս գործընթացների «արդյունքում» ապագա Աժ նախագահի պաշտոնի ռեալ հավակնորդներից մեկը դառնա «Տաշիր» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանը։ «Կունենանք երկու Կարեն Կարապետյան՝ մեկը՝ վարչապետ, մյուսը՝ Աժ նախագահ. շատ ըլնի, քիչ չըլնի»,– կատակեց մեր զրուցակիցը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ