Տարոն Մարգարյանը կհանդուրժի՞. Ժամանակ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ Թերթի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին` կազատվի աշխատանքից:
Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում Է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները։ Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանւս՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով Էլ ընտրությունից դեռեւս երկու ամիս առաջ սկսվել Է ընտրողներին ահաբեկելու գործընթացը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: