14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրիում բոլոր բնակարանները բաշխվեցին (վիդեո)

Այսօր Գյումրիում, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ, կայացավ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցված և նախորդ ամիսներին կայացած վիճակահանությունների ժամանակ չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու ‘Մուշ’-2 եւ ‘Անի’ թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` 1756 բնակարանները բաշխվեցին: Իսկ բնակարաններ ստացած ընտանիքները երկար սպասված բնակարանամուտը վերջապես հնարավորություն կունենան տոնել միայն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ “Շիրակ կենտրոնի’ կողմից, ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` բնակբաշխման վերջին վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է:

Ներկայացնում ենք հոկտեմբերի 3-ին կայացած բնակբաշխման վիճակահանության ամբողջական տեսագրությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ