Քոչարյանին հանգիստ թողեք
«Որևէ մեկի թիկունքում կանգնած չէ Ռոբերտ Քոչարյանը, և այդ մասին բազմիցս հայտարարել են այդ դաշինքները, ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Սեյրան Օհանյանի, ո՛չ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հարցին, թե շատերն են նշում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած իր, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի դաշինքի հետևում, որը գլխավորելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանեց, թե Սեյրան Օհանյանը 2 օր առաջ արդեն խոսել է այս մասին, ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, Սեյրան Օհանյանը հերքել էր այդ լուրերը: