18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սեյրան Օհանյանն է գլխավորելու ցուցակը (տեսանյութ)

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր, «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների ընդհանուր դաշինքում քննարկման առարկա չի դարձել «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ վարելու հարցը: Նա նշեց, որ եթե ընդհանուր պատկերացումները համընկնեն, ապա համագործակցությունն էլ չի բացառվում:

Հարցին, թե Արա Աբրահամյանը ֆինանսավորում է իրենց դաշինքը, վերջինս պատասխանեց. «Արամ Սարգսյանը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ քաղաքականության մեջ մտնելու ցանկություն ուներ, բայց ինչ-ինչ հանգամանքներով չի մասնակցելու ընտրություններին: Եթե այդպիսի ցանկություն ունենար, ինքը կասեր»:

Նա նաև հայտնեց, որ իրենց դաշինքում մի բան հստակ է` Սեյրան Օհանյանն է գլխավորելու ցուցակը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ