02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Օսկանյանը պատգամավոր է եւ իր աշխատանքը պետք է շարունակի

‘Ամեն ինչ նորմալ է, պարոն Օսկանյանն, իհարկե, հաճախում է աշխատանքի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Քանի որ ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ-ի այս քառօրյայի նիստերը, Օսկանյանը ևս չի հաճախում Ազգային ժողով:

‘Նա պատգամավոր է և իր աշխատանքը պետք է շարունակի, սակայն ‘Բարգավաճ Հայաստանը’ բոյկոտել է այս քառօրյան, մյուսի մասին դեռ չեմ կարող ոչինչ ասել’,-հավելեց Օսկանյանի օգնականը:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Օսկանյանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: ‘Երբ նախաքննական մարմինը` Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, մեղադրանք առաջադրի, մենք կտեղեկացնենք’,-նշեց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ն օրեր առաջ Վարդան Օսկանյանին զրկեց անձեռնմխելիությունից` նրան մեղադրանք առաջադրելու համար: Օսկանյանը մեղադրվում է ‘Սիվիլիթաս’ հիմնադրամի փողերի լվացման մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ