08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նրանց մեծ մասը թռնելու սովորություն ունեն

Հասարակության մի շերտ կա, որ իր կյանքն առանց պատգամավորական մանդատի չի պատկերացնում: Ինչպես չի պատկերացնում առանց թանկարժեք ավտոմեքենաների, առանց ախրաննիկների, առանց սիրամարգի գույներով զարդարված սիրուհիների, առանց թանկարժեք զիզի-բիզի հագուստների, հաստ շղթաների, ժամացույցների: Նրանք մարզասրահ էլ են սիրում գնալ, առանց մարզասրահի քարտի չեն պատկերացնում իրենց կյանքն ու «առողջությունը»…Եվ կարևորն այնտեղ պարապելը, մարզվելը չէ, այլ այդտեղ երևալը՝ իրենց ցուցադրելը, որ իրենց տեսնեն…

Նրանք ԱԺ էլ գնում են, ոչ թե աշխատելու, ժողովրդին ծառայելու համար, այլ երևալու, իրենց ցուցադրելու, իրենց հարստությունը պահպանելու և բազմապատկելու համար: Իսկ պատգամավոր դառնալու համար նրանք պատրաստ են ամեն ինչի:

Դավաճանության, քծնանքի, խաբեության, անազնվության, ստորության… Չնայած նմաններից շատերը խիղճ, ազնվություն, ինքնասիրություն, հավատարմություն չունեն: Նրանց մեծ մասը թռնելու սովորություն ունեն, կենդանական բնազդ՝ կերակրատաշտին մոտ գտնվելու, առավելագույնս օգտվելու և հարմար պահի դավաճանելու մեծ կարողություն:

Հետաքրքիր է նաև, որ նմաններն իրենց քաղաքական գործիչ են համարում: Սակայն, եթե հարցնես ինչ բան է քաղաքականությունը, ինքնաթիռ տեսած աբորիգենի հայացքով կնայեն քեզ …

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքի իր հանրագրից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ