Դեռ չմտած` կլքի. Հրապարակ
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, հավանաբար, կլքի կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Անդրեասյանն օրերս իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմի, մասնավորապես, այդ դաշինքը Սեյրան Օհանյանի կողմից գլխավորելու առնչությամբ։ Սակայն, ըստ կուսակցությանը մոտ կանգնած անձանց, իրականում խնդիրն ընտրացուցակում զբաղեցնելիք տեղի հետ է կապված։
Կարեն Անդրեասյանը ցուցակում երկրորդը լինելու ամբիցիաներ ունի, ասում են՝ «ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ունի ապացուցելու։ Կուսակցությունում չեն թաքցնում իրենց զարմանքը, քանի որ «կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկումների ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ եւ որեւէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չի ունեցել»։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: