06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Դրուժբեքն” առեք, ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք”. մարզպետին չեն հասկացել. Հրապարակ

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից երեկ “Հրապարակ”-ը հետաքրքրվեց՝ հետեւողական եղե՞լ է, որ արմավիրցիները կտրեն ծիրանի ծառերը, որպեսզի մթերման հետ կապված այլեւս խնդիրներ չառաջանան:

“Ես չեմ ասել՝ ծառերը կտրեք, ես ասել եմ՝ ուրիշ բան էլ աճեցրեք, որ մթերման հետ կապված խնդիրներ չառաջանան: Ծառ կտրելու մասին ընդհանրապես խոսք չի եղել: Իմ խոսքը խեղաթյուրել են: Ես ասել եմ, որ ծիրանի մթերման համար անթույլատրելի է ճանապարհ փակել եւ նման ձեւով մոտենալ”,- ասաց Ղահրամանյանը:

Թերթը հիշեցնում է,  որ օրերս, ծիրանի բերքի մթերման հետ կապված, արմավիրցիները փակել էին ճանապարհը` պահանջելով պետության աջակցությունը: Իսկ մարզպետն արմավիրցիներին “խորհուրդ” էր տվել. “”Դրուժբեքն” առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ