26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այստեղ որևէ տրագեդիա չկա» (տեսանյութ)

«Ժամանակներն ընթանում են առաջ, և հետադարձ հայացքներով քաղաքական գործունեութուն չի լինի կառուցել, և կարծում եմ, որ այսօր քննարկել 1-2 տարի առաջվա իրադարձությունները, ճիշտ չի լինի»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ռոֆերմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն` ի պատասխան հարցին, թե չի զղջում ԲՀԿ լքելու համար, քանի որ հիմա քաղաքականություն է վերադարձել կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նկատենք, որ Վ. Բաբայանը լքեց ԲՀԿ-ը Գ. Ծառուկյանի հեռանալուց հետո:

Նա նշեց, որ ԲՀԿ նախկին գործընկերների, ինչպես նաև հենց Գ. Ծառուկյանի նկատմամբ հարգամքով է լցված. «Այստեղ որևէ տրագեդիա չկա»,-նկատեց նա:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Գագիկ Ծառուկյանի շանսերն ընտրություններին` հաշվի առնելով, որ նա նախորդ անգամ կես ճանապարհից հետ կանգնեց, պատգամավորը պատասխանեց. «Այո, Ծառուկյանի մասնակցությամբ բավականին մեծանում է մրցակցային դաշտը մեր երկրի խորհրդրանական ընտրություններում և պետք է ֆիքսենք, որ ԲՀԿ-ն առանց Ծառուկանի այլ բան էր, և, չեմ կարծում, որ ընտրություններին կարող էր այնքան ձայն ապահովել, ինչքան եթե Ծառուկյանը լինի առաջորդը:

Ինքը մեծ գործունեություն է ծավալել, ու ձայները շատ կլինեն»:

Հարցին, թե կարելի է ասել, որ մարդ-կուսակցություն էր ԲՀԿ-ը, նա արձագանքեց. «Ես չեմ ցանկանա շատ խորանալ ԲՀԿ-ի ներքին քաղաքական գործընթացների կամ կուսակցության ձևավորման տարբեր կոնցեպտների մասին խոսել, խնդիրն այն է, որ այն ժամանակ կուսակցության առաջնորդն է մեզ բոլորիս համախմբել: Իսկ դուք կարո՞ղ եք ցույց տալ մի կուսակցության, որ չունենա ուժեղ առաջնորդ ու լինի ուժեղ կուսակցություն»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ