01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արտակ Դավթյանը հաջորդ խորհրդարանում հայտնվելու ցանկություն է հայտնում (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համոզմամբ՝ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից մի պարզ պատճառով, որ փոփոխել ենք Սահմանադրությունը ու անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի: Սա, ըստ պատգամավորի, բերելու է խորհրդարանի լծակների ավելացմանը:

«Ու ապագա խորհրդարանը լինելու է  այնպիսին, որ ներկայացված բոլոր քաղաքական ուժերը լինելու են հաղթողներ»,-այսօր Հենարան մամուլի ակումբում ասաց Ա. Դավթյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն արդյոք կլինի հաջորդ խորհրդարանում, թե ոչ, ապա պատգամավորն ասաց. «Կլինեմ, թե չէ, կա առնվազն երկու բավարար պայման, առաջինը իմ ցանկությունն է, որը, բնականաբար, կա, և երկորրդը կուսակցության ցանկությունը, իսկ դրա մասին կիմանանք ցուցակների ներկայացման վերջնաժամկետին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ