Բախումներ կլինեն. քաղաքագետ
‹‹: Այս Սահմանադրությունը, որ ընդունվեց, բազմաթիվ ճգնաժամեր է ծնելու››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով նախընտրական հնարավոր զարգացումները` տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
‹‹ՀՀ-ում չկան կուսակցություններ, կան միայն խմբավորումներ, որոնք ինչ-ինչ շահեր են սպասարկում: Կան, իհարկե, այնպիսիք, որոնց նպատակները գուցե ազնիվ են: Մի մարդը, որ դեռ մի ամիս էր մտել այդ կուսակցություն, դառնում է կուսակցության փոխնախագահ (նկատի ունի վարչապետ Կարեն Կարապետյանին-հեղ.), այդ փաստի մասին ի՞նչ ասել:
Հիմա նոր օրենքը ստիպում է ամեն բակային հեղինակության ընտրապայքարի դուրս գալ, և բախումներ կարող են լինել: Ամեն մեկը ինչ-որ ուժի համար կաշխատի: Կարդացե՛ք Խորենացու պատմությունները. հիմա մեր վիճակն այնպիսին է, ինչպես 5-րդ դարում. ամեն իշխանիկ դուրս է գալու իր հարևանի դեմ››, – նշեց քաղաքագետը: