26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չսեփականաշնորհված բնակարանները կհանձնվեն համայնքներին

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերը սահմանված վերջնաժամկետում չկնքվելու դեպքում ՀՀ սեփականությունը հանդիսացող բնակարանները (բնակելի տները) փոխանցվում են համապատասխանաբար Գյումրու և Սպիտակի քաղաքային համայնքներին:

Հաշվի առնելով, որ սահմանված վերջնաժամկետում նվիրատվության պայմանագիր էր կնքել բնակարան ստացած ընտանիքների մոտ 82%-ը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կմշակվի այդ բնակարանները համապատասխան համայնքներին հանձնելու և դրանց հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը կարգավորող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ