01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդը շնորհավորել է ՀՀ բանակի 25 ամյակը

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ, Թագավորական ծովային հետևազորի փոխգնդապետ Դեյվիդ Էթելը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի հիմնադրման 25-րդ ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է.

«Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին: Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը՝ խրախուսելով մեր երկու երկրների միջև համագործակցությունը, բազմաթիվ իդեալների փոխանակումն ու բարձրորակ վերապատրաստումների միջոցով զարգացումը։ Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր դերակատարումն ունեցող երկրի մասին և մատնանշում այն արժեքները, որոնք կարևոր են Հայաստանի համար: Շնորհավորում եմ այս նշաձողին հասնելու համար»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ