Ես քո զինվորն եմ… /տեսանյութ/
Հավատարիմ սեփական սկզբունքներին ու պատմությանը: Պատմության ուսուցչուհի Մարինա Մադոյանը իր ամբողջ ժամանակը նվիրում է աշակերտներին: Ոչ մեկին չի տարբերում սեփական երեխայից ու ապրում է բոլորի հաջողությամբ՝ վարկյան առ վարկյան:
Բանակի օրը հատկապես կարևոր էր «Նժդեհիկներ 9-Ա» դասարանի համար:
«Իմ սաները հպարտ են և շնորհավորում են Բանակի օրը: Բոլորս պատրաստ ենք տեր լինել մեր որդեգրած ուղուն, որքան էլ ճանապարհին ծանր քարեր լինեն, կարող ենք համատեղ պայքարել ու լինել մեր Հայրենիքի համար արժանավոր զավակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարինա Մադոյանը:
Նշենք, որ 106 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 9ա դասարանի հայրենասիրական միջոցառումը, բանակի օրվա հետ կապված: Միջոցառմկան ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, աշակերտների կողմից կատարվեցին պարային համարներ և այլն…
Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ առաջնորդվող պատանիները սրտանց շնորհավորում են հայ մարդուն՝ բանակի օրվա առիթով….
Մանրամասները՝ տեսանյութում: