20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետին չի կասկածում. Առավոտ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը պատասխանելով  “Առավոտ” թերթի օֆշորային սկանդալի հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանումներին՝ ասել է.

“Ես կարծում եմ, որ բացատրությունները սպառիչ կլինեն, երբ վարչապետի դիմումի հիման վրա դատախազությունը համապատասխան ընթացակարգով գործողություններ իրականացնի եւ սպառիչ պարզաբանում տա։ Բացի այդ, հայտնի անձի (Աշոտ Սուքիասյանի) հարցով հարուցված է քրեական գործ, հայտարարված է հետախուզում, եւ բազմաթիվ հարցերի պատասխանը կտա նաեւ այդ քրեական գործի ավարտը։ 

Ինքս հիմք չունեմ չհավատալու մեր երկրի վարչապետին՝ երկու պատճառով. Նախ՝ նա ՀՀ վարչապետն է, երկրորդ՝ նա հստակ հայտարարություն է արել, դիմել է իրավապահ մարմիններին, հարուցված է քրեական գործ։ Սպասենք դրա արդյունքներին”,-ասել է Բաղդասարյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ