01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Աճ չի գրանցվում և ո՛չ մի ոլորտում»

«Մեր երկրի տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում, իսկ իշխանությունները  շարունակում են հասարակությանըմոլորեցնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Կան մարդիկ, որ եկել են, ու թվում է, թե նոր բացահայտումներ են անում, բայց դրանք բացահայտումներ չեն: Ինչու մենք չենք ուզում զրոյական տնտեսական աճ ունենալու պայմաններում անկեղծ լինել և ասել, որ աճ չի գրանցվում և ո՛չ մի ոլորտում», – նշեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը լավատես լինելու համար հիմքեր չի տեսնում:  «Մենք ձախողված պետություն ենք, վերջին տարիներին տնտեսական վիճակն ավելի է վատացել և այս պայմաններում ներկայացումներ անել և շատ միջին մակարդակի հայտարարություններ անել, թե ներդրումների համար պայմաններ են ստեղծվում անհասկանալի են», – ասաց Վահագն Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ