Մանչեսթերյան դերբին կհետաձգվի
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ կայանալիք ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղը կհետաձգվի: Այն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի ապրիլին:
Պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալն է: Հիշեցնենք՝ Մ Մանչեսթերյան դերբին պետք է տեղի ունենար փետրվարի 26-ին, սակայն այդ օրը Ժոզե Մոուրինյոյի թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում «Սաութհեմփթոնի» հետ իր ուժերն է չափելու՝ Անգլիական լիգայի գավաթի հաղթողի տիտղոս նվաճելու համար: