22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատժվելու են զինվորի հաշվին հարստացողները.Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելու է իր աշխատանքի 118 օրը:

Անդրադառնալով գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այնպիսի ընթացակարգեր են մշակելու, որոնք գնումների ոլորտում կբացառեն  կոռուպցիոն դրսեւորումների ոլորտում. «Ոչ թե ամեն անգամ լուծել խնդիրը դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան: Ցանկանում ենք մատակարարման ոլորտում հանել միջնորդ կազմակերպությունների գործունեությունը և գնումներ անել կոնկրետ արտադրողից: Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետեւից գնալու ենք ու հետևողական ենք լինելու, ու քրեական պատասխանատվության ենք ենթարկելու սահմանին կանգնած զինվորի հաշվին ապօրինի հարստանալու փորձ կատարողներին»:

Նախարարի փոխանցմամբ ՊՆ 1-28 թեժ գծի հեռախոսահամարով  ամեն օր ստացվում է  մոտավորապես  120-150 հեռախոսազանգ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ