01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղոթք հիվանդության ժամանակ

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։

Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։ Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ