19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  միջպետական և  հանրապետական նշանակության  ավտոճանապարհներին   առատ ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը:

Բքի և առատ ձյան  պատճառով դժվարանցանելի են  Արթիկ – Ալագյազ, Աշոցք – Բավրա, Ոսկեպար – Կիրանց  ճանապարհները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ