11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կադրային փոփոխություններ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ.

  1. Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի  պաշտոնից:
  2. Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
  3. Արդարադատության մայոր Գարեգին Վլադիմիրի Բեգոյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
  4. Արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի Թադևոսյանն ու արդարադատության կապիտան Զավեն Գևորգի Թադևոսյանը նշանակվել են Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներ` ազատվելով համապատասխանաբար Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոններից:
  5. Արդարադատության մայոր Սմբատ Ատոմի Մխիթարյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ` ազատվելով նույն վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնից:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ