17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էլիտան հանրության «արտացոլանքն է»․ վարչապետ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «МИР 24»-ին, որի ժամանակ մի շարք հարցերի է անդրադարձել։ Նա նշել է, որ գոհ է Մոսկվա կատարած այցից։ Վարչապետը անդրադարձել է հայ-ռուսական համագործակցության ոլորտներին, պատմել, թե այցի ընթացքում ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Խոսելով էլիտայի մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ էլիտան հանրության «արտաքինն է»։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե «էլիտար» ասելով՝ ինքն ինչ է հասկանում, վարչապետը նշել է, որ դա հանրության արտացոլանքն է։ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանում շատ բաներ կան փոխելու, որոնցից, օրինակ, էլիտայի կերպարն ու վարքն է։

«Եվ եթե հանրությունն ունի խնդիրներ, չհասկացվածություն և բողոքներ էլիտային, ապա վերջինս պետք է փոխվի»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է նաեւ, որ իրեն դուր չի գալիս հարուստների և մնացած խավերի կենսակերպի տարբերությունները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ