01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ այցից հետո վարչապետը հանձնարարեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի օրակարգային  հարցերին անցնելուց առաջ հանձնարարականներ տվեց: Վարչապետը ընդգծեց, որ հանձնարարականների որոշ մասը կապված է նաև ՌԴ այցի հետ.

«Առաջին հանձնարարականը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին եմ տալիս: ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ա. ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:

Բ. Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածություն ապահովելու նպատակով ՌԴ համպատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն»,-նշեց վարչապետը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարեց Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների, պետական կառավարման համապատասխան կառույցների և այլ մարմինների հետ միասին քննարկել2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները, հատկապես ուշադրություն դարձնելով համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնց վերջին տվյալներով ունենքն ցածր արդյունքներ, մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև սույն թավականի փետրվարի 20-ը դրանք ներկայացնել կառավարության հաստատմանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ