11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընտանյոք հանդերձ լքել են. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ընտանյոք հանդերձ արտագաղթել է ԱՄՆ։ Տևական ժամանակ է՝ նա իր որդիների հետ միասին բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, որտեղից էլ ղեկավարում են այստեղի իրենց բիզնեսները։

Ըստ էության, հեռանալով Հայաստանից՝ Խաչատրյանները ցանկանում են հեռու մնալ նախընտրական թոհուբոհից։ Ասում են անգամ, որ վերջերս Խաչատրյանների մտերիմ հարազատներից մեկն էր մահացել, սակայն նրանք չէին եկել ԱՄՆ-ից՝ թաղման արարողություններին մասնակցելու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Խաչատրյանի դեմ գործ էր հարուցել, որի հիմքում համացանցում հայտնված և կարճ ժամանակ անց անհետացած ձայնագրությունն էր, որում մաքսայինի մի շարք աշխատակիցների անունից ներկայացվում էին այդ համակարգում գործող կոռուպցիոն սխեմաները, Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու անուններն էին տրվում»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ