26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՕՖ-ը դրամաշնորհներ հանձնեց հայաստանցի գիտնականներին

30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում։

Մրցույթին, որ իրականացվում է 2001 թվականից, այս տարի ներկայացված 211 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 30-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 16-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 17-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

«Մեր դրամաշնորհները ստացած գիտնականները տարեկան 2-3 գիտական հոդվածներ են հրապարակում միջազգային բարձր համբավ ունեցող ամսագրերում։ Հայաստանում գիտական մտքի պակաս չկա, պետք է միայն ավելի շատ ուղիներ գտնել նրանց աջակցելու եւ կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների արդյունքներն օգտագործելու երկրի տնտեսության զարգացման համար»,- դրամաշնորհների հանձնման արարողությանն ասել է ՀՕՖ-ի կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի լրացուցիչ 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շնորհիվ տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 17:

Այս տարի դրամաշնորհներից 18-ը տրամարդվել է կյանքի մասին գիտությունների՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, կենդանաբանության, մանրեաբանության, բուսաբանության, 4-ը` ֆիզիկայի, 2-ը` աստղաֆիզիկայի, 1-ը` քիմիայի, 1-ը` քիմիական ինժեներիայի, 1-ը` գրականության, 1-ը` պատմության, 1-ը` լեզվաբանության, 1-ը` տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:

Անցած 17 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2200-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 434 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1645 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 170 հազար դոլար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ