08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Աղջիկ վիճակում` օրը 30 հազարով. Հրապարակ

“Հրապարակը” պարզել է, որ  Հայաստանում բիոզուգարանները շատ հին “պատմություն” ունեն։ Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են։

Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի եւ “պատվիրում” այդ տեխնիկական միջոցը՝ քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս, իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են։ Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 հազար դրամ։

“Եթե ցանկանում եք նորը, կարող ենք ցելոֆանի մեջ, նոփ-նոր՝ աղջիկ վիճակում, բերենք-տեղադրենք”,– ասում են պատվեր ընդունողները։ Այս վերջիններն էլ արժեն 1500 դոլար, ինչպիսիք տեղադրվելու են Գյումրիում։

“Թե չէ՝ գիտահետազոտական-միտահետազոտական, հարյուր հազար դոլարանոց, մի քանի տեղանի, թվայնացված, ռեկլամներով բիոզուգարանները տեղադրում են, որ ի՞նչ անեն”,-թերթի հետ զրույցում ասել է ոլորտից հասկացող զրուցակիցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ