Ինչո՞ւ նրան պաշտպանեց Հրայր Թովմասյանը. Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային ժողովի վերջին քառօրյայում, Վերահսկիչ պալատի 2012 թ. տարեկան հաշվետվության մեջ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը անդրադարձել էր “Դատաիրավական ծրագրերի իրականացման զրասենյակ”–ի աշխատանքներում տեղ գտած չարաշահումներին՝ նշելով, որ վերոնշյալ ԾԻԳ-ը՝ դատարանները կառուցելիս, օրինակ, մեկ մետր մալուխի գինը ներկայացրել է 1000 դրամ, մինչդեռ այդ մալուխի մետրը խանութում արժե 110 դրամ։
Իշխան Զաքարյանը մասնավորապես հայտարարել էր. “ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով ՀԿԳ վարչությունում արդարադատության նախարարության Դատաիրավան ԾԻԳ–ի պաշտոնակատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՎՊ-ն մինչեւ քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից”։
Թեմային անդրադարձել է “Չորրորդ ինքնիշխանությունը”՝ նշելով, որ Ազգային ժողովում բազմաթիվ պատգամավորների եւ լրագրողների զարմացրել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը, որը ԱԺ ամբիոն էր ներկայացել “իրեղեն ապացույց” փայտի կտորով եւ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ այն արժե 230 հազար դրամ, բայց նույն շինարարը այն ձեռք է բերել 1.600 դրամով։
Թերթի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի “պաշտպանությանն” արժանացած ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանը արդարադատության նախկին նախարար, ԱԺ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մտերիմ մարդկանցից է։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: