26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կ. Անդրեասյան

«Համախմբում» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ