Մեսսիին կառաջարկեն 5 տարվա պայմանագիր եւ հաստատուն աշխատավարձ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագիրն արդեն պատրաստ է:
Առաջիկայում կատալոնական ակումբն Արգենտինայի հավաքականի ավագին առաջարկ կանի գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մեսիին կառաջարկեն 5 տարվա պայմանագիր եւ հաստատուն աշխատավարձ:
Նոր պայմանագիրը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի մոտ է գտնվում: Ավելի վաղ Բարտոմեուն հայտարարել էր, որ պատրաստ է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: