ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵվրոպայիԽորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նորօրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարեւորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվումեն քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
Քննարկվել են նաեւ նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների,հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր եւ այլն:
Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաեւ 2017թվականի հունվարի 3-ի եւ 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներիմանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները,ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:
Դրանից բացի, հանդիպման ընթացքում Պատպանի կողմից մանրամասն ներկայացվել է Օ. Լապշինի հանձնմանորոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Ըստ Պաշտպանի՝ դա լրջագույն վտանգում էխոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում: