26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ը մանր խնդիրների հետևից չի ընկնում (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններում ներքին խնդիրների է հանգեցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուները պետք է գիտակցեն, որ առաջին հերթին կուսակցությունը պիտի ձայն ստանա, ապա ինքը պիտի դառնա պատգամավոր:

«Յուրաքանչյուր թեկնածուի խնդիրը պիտի լինի, որ նախ կուսակցությունը ձայն տանի, իսկ կարող է ինքը ձայն տանի, բայց պատգամավոր չդառնա»,-ասաց նա: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի` սա կարող է խթանել տվյալ ընտրատարածքում ընտրակեղծքիների բացառմանը:

Հարցին, թե ՀՀԿ-ում տարաձայնություններ չկան ընտրացուցակների և ռեյտինգայինով առաջադրվելու վերաբերյալ, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն մտածում է հաղթանակի և ոչ թե մանր խնդիրների մասին:

«Կարծում եմ` յուրաքանչյուր թեկնածու շատ լավ հասկանում է, որ օրինակ` 14 մարդ է դնում այդ ընտրատարածքում, հասկանում են, որ 14-ից 2-ն են ընտրվելու, դնում են, որ կուսակցությունը ձայն տանի:

Կեսից ավելին գիտի, որ իրենք պատգամավոր չեն դառնալու, բայց կլինեն թեկնածուներ, ընտրատարածքներ, որոնց միջև պայքարն ավելի սուր կլինի»:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ