01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխան Զաքարյանի կինը որոշել է կասեցնել անդամակցությունը ՀՀԿ-ին

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, ով նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է, դիմում է ներկայացրել «Հանրապետական» կուսակցություն` ժամանակավորապես անդամակցությունը կասեցնելու համար: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Նա փոխանցեց նաև, որ ՀՀԿ-ին իր անդամակցումը կասեցրել է նաև Իշխան Զաքարյանի ու Գայանե Սողոմոնյանի որդին:

Հիշեցնենք, որ երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն. Իշխան Զաքարյանը որոշեց, որ պիտի գլխավորի նրա նախընտրական շտաբը: Ըստ լուրերի` նա կլինի «Ծառուկյան» դաշինքի 2-րդ համարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ