Ում կմիանա Լյուդմիլա Սարգսյանը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, դեռ պարզ չէ, թե որ դաշինքի ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Henaran.am-ի թղթակցին նա ասաց, որ դեռևս հստակ չէ, բայց ամենայն հավանականությամբ կհամագործակցի «Ծառուկյան» դաշինքի հետ:
Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք է լինելու իշխանությանը: «Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար են հարվածելու, քան՝ իշխանությանը, իսկ դա իշխանության նպատակն է»,-նկատեց նա:
Նա հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նախ եւ առաջ վնաս է իշխանությանը, որովհետեւ կարող է իրական այլընտրանք դառնալ: Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր պատրաստ է տեսնել ռեալ այլընտրանք ՀՀԿ-ին»,- այս կարծիքին է տիկին Սարգսյանը: