«Ավելի շուտ Կասպից ծովը ամբողջությամբ կդառնա քաղցրահամ, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»
Ադրբեջանի նախագահ Հեյդրար Ալիևը երեկ հանդես է եկել հայտարարությամբ և նշել է, որ իրենք երբեք թույլ չեն տա Արցախի անկախությունն ու առավել ևս թույլ չեն տա Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետության հիմնադրումը:
Henaran.am– թղթակցի հետ զրույցում արձագանքելով այս հայտարարությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Նախ Արցախը չի եղել, չկա ու չի լինի Ադրբեջանի տարածքը: Ուստի, Ադրբեջանի առաջնորդի նկրտումները Արցախի նկատմամբ առավել քան հիմնազուրկ են ու անհեթեթ: Ավելի շուտ Կասպից ծովը ամբողջությամբ կդառնա քաղցրահամ, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»: