Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա. ՊԵԿ-ը պարզաբանել է
Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա: Այս մասին հայտարարություն է տարածել Պետեկամուտների կոմիտեն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»:
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, եւ եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք եւ ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետեւել բանանի եւ այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»:
Ավելի վաղ «Ելք» դաշինքի համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է՝ չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, բայց «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե»: