26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գիտությունների բոլոր թեկնածուները միանգամից դառնում են դոկտոր՝ աբսուրդի գագաթն է»/տեսանույթ/

«Դարձնել, որ գիտությունների բոլոր թեկնածուները միանգամից դառնում են դոկտոր՝ աբսուրդի գագաթն է». Կառավարության նոր նախագիծը Հայաստանում 400-500 դոկտոր կա եւ 6000-ից ավելի թեկնածու: Նրանցից 4500-ը ընդհանրապես գիտության հետ կապ չունեն բացարձակ: Նրանք պաշտոնի համար՝ որպես մեդալի նման մի բան, բրիլիանտից մատանու նման մի բան գնել են, առել են արտագրված այստեղից-այնտեղից: Գիտական աստիճանի համար վճարում են, ես անիմաստ եմ համարում վճարել այն մարդկանց, որոնք գիտական հիմնարկներում չեն աշխատում»,-այս մասին այսօր՝ հունվարի 23-ին   «Հենարան» ակումբում  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը:

Նա նշեց, որ  բարձրագույն կրթություն ասելով՝ երկու աստիճան են հասկանում՝ բալկալավրիատ եւ մագիստրատուրա:

Բանախոսը նկատեց, որ ասպիրանտուրան ավարտելով եւ պաշտպանելով թեզը՝ ստանում ենք գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը համարվում է ՀՀ-ում գիտական առաջին աստիճան:

Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով ատիճանաշնորհման համակարգում որեւէ փոփոխություն չի կատարվելու: Հասարակության մեջ մտահոգություն կա գիտական երկրորդ աստիճանի շնորհման հետ կապված:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն էլ նկատեղց, որ գիտական երկրորդ աստիճանի նպատակն է խրախուսել, նպաստել ֆունդամենտալ հետազոտություններին, որոնք խորը բովանդակություն ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ