Սա եղեռն է. վարչապետը պետք է արձագանքի
Henaran.am-ի խմբագրությանը դիմած ՀՀ քաղաքացի Լևոն Պողոսյանը մտածում է միայն հայի և Հայաստանի մասն: Նա ընդգծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է գտնել լուծման բանալին: Լևոն Պողոսյանը վարչապետին նամակ է փոխանցել դեկտեմբերի 10-ին և առ այսօր պատասխան չի ստացել.
Ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ.
ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին
Երեւան , Վ . Համբարձումյան 47/89
Լեւոն Պողոսյան հեռ .055-33-66-39
Հարգելի՛ պարոն Վարչապետ
ՀՀ Սահմանադրության 38 հոդվածը սահմանում է ,- «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։ Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք։ Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»։
ՀՀ վիճակագրական տեղեկագրքի համաձայն 2014 թ . ծնվել է 43.000, մահացել է 27.700 մարդ։ Իսկ սովետական տարիներին , մասնավորապես 1991 թ . Հայաստանում ծնվել է 77.825, մահացել է 23.425 մարդ։ Այսինքն՝ 11 ծնվածի դիմաց մահացությունը աճել է 3.31- ից մինչեւ 7.07 ։ Այսինքն բնական աճը նվազել է 2.13 անգամ։ Սա շարունակվում է 1995 թվականից։ Բոլոր տարիների առավել ճշգրիտ հաշվարկների արդյունքը ցույց է տալիս , որ այսօր ՀՀ – ում բնակվում է մոտ 1.700.000 բնակչություն։ Դա է պնդում նաեւ 1991 թ . մասնավորի մուծող էլէկտրական հաշվիչների 800.000 քանակը՝ այսօրվա 430.000- ի վերածվելը։ Ամբողջ աշխարհի բնակչությունը աճում է , ՀՀ – ինը՝ նվազում , սա նորություն չի և ունի հայտնի հիմքեր։ Ազգաբնակչության քանակի կտրուկ նվազման պատճառը առողջապահական կառույցների անօրինական ու հատուկ անհասանելի սակագների մոգոնումը և աշխատանք չունենալու պատճառով Հայի անվճարունակ լինելն է։ Սա եղեռն է։
Հարգելի Վարչապետ . Եթե Սահմանադրության համաձայն հիմնական հիվանդությունների բուժ . օգնությունն ու սպասարկումը անվճար է , առողջապահության նախարարների հրամանագրերը հակասահմանադրական սակագների և հակասահմանադրական պետական պատվերի մասին ինչու՞ չի հետաքննվում պատկան մարմինների կոմից։ Ընդհակառակը՝ ԶԼՄ – ների կիրառմամբ , այսինքն իշխանությունների աջակցմամբ այն ծաղկողական բնույթ է ստանում։ Իսկ ազգաբնակչության բնական աճը նվազում է ու նվազում , զորակոչիկների քանակը կրիտիկ չի բավականացնում սահմանի երկարությամբ ընդամենը 10-15 հազար երիտասարդների տեղակայմամբ՝ իսկ առավել չկա , դեռեւս չի սպասվում։
Սա ահավոր ահազանգի առարկա է և խնդրում եմ պարոն Վարչապետի այս ոլորտի ձեռնարկելիք քայլերը իմանալ , քանզի այն վերաբերում է Հայոց գոյության խնդրին , որի մոտ բոլոր շարունակական ընտրություներն ու ընդերքագրպանումներն ազգասպան են։
Հարգանքով՝ Լեւոն Պողոսյան 10.11.2016 թ