27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կորցնելու հայրենիք չունենք. Սասուն Միքայելյան

«Մեր երկիրն այդպես էլ չի կարողանում ոտքի կանգնել ու անցնել, շարժվել առաջ: Ոչ մի ոլորտում առաջընթաց չունենք, ժողովրդավարությունը նահանջ է ապրում»,-այսօր «Ելք» դաշինքի համագումարի ժամանակ ասց դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա հիշատակեց երկրում առկա խնդիրները՝ գործազրկություն, աղքատություն, որի պատճառով անարժանապատիվ բարքեր են առաջանում, իսկ մարդը մարդու համար դառնում է անհասկանալի: «Մեր երկրում արդեն չեն հավատում, որ իրենք ունեն հավասար իրավունքներ, որ օրենքով պաշտպանված են: Այստեղից է նաև գալիս այն անտարբերությունը, որով մեր քաղաքացիները վերաբերում են ընտրություններին ու քաղաքական գործընթացներին:

Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ էլ չունենք»,-հավելեց Ս. Միքայելյանը:

Վերջինս շեշտեց, որ իրենց դաշինքը բաց է համագործակցության համար, գիտակցում է պահի՝ քաղաքական ու պատմական կարևորությունը և այդպես էլ մտնում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրապայքարի մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ